Ֆիննական ընկերությունը մտադիր է արհեստական մսի համաշխարհային մատակարարը դառնալ
Լապեենրատա քաղաքի Synbio Powerlabs ընկերությունը պատրաստվում է դառնալ արհեստական մսի համաշխարհային մատակարարը՝ այն արտադրելով արդյունաբերական մասշտաբով, իսկ առաջին առաքումները Մերձավոր Արևելքի երկրներ հնարավոր կլինեն 2025 թվականի վերջին: Այս մասին հանրային հեռարձակող Yle-ին է հայտնել ընկերության ղեկավարներից մեկը՝ Ալեխանդրո Անտալիչը։
«Սա կլինի աշխարհում ամենամեծ արտադրությունն այս ոլորտում», - ասել է Անտալիչը:Նշվում է, որ արտադրությունը նախատեսվում է սկսել 2024 թվականի վերջին՝ մինչև 2025 թվականի վերջը հասնելով տասնյակ տոննա հզորության։ ԵՄ երկրներում վաճառքը դեռևս հնարավոր չէ սերտիֆիկացման և անհրաժեշտ թույլտվությունների բացակայության պատճառով, պարզաբանվում է հաղորդագրության մեջ։ Արհեստական կամ կուլտիվացված միսը լաբորատոր պայմաններում կենդանիների բջիջներից աճեցված արտադրանք է: