հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա

Ֆինլանդիան պատրաստ է տարբեր միջոցներով օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն չի պատրաստվում իր զինվորականներին ուղարկել այնտեղ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Ֆինլանդիան Ուկրաինա զորք տեղաբաշխելու պլաններ չունի», - ասել է Ստուբը Հելսինկիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ստուբը նշել է, որ Ֆինլանդիայի իշխանությունները բանակցություններ են վարում դաշնակիցների հետ այն բանի շուրջ, թե էլ ինչպես կարելի է օգնել Կիևին, սակայն Ուկրաինայում Ֆինլանդիայի ռազմական ներկայության մասին խոսք չկա։

Նրա խոսքով՝ «երբ մենք դաշինքի մաս ենք կազմում, գործում ենք ոչ թե ինքնուրույն, այլ դաշինքի հետ միասին», իսկ ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա։

  • Կիսվել: