ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ֆինլանդիան ու Շվեդիան դեռ անհրաժեշտ քայլեր ունեն անելու». Չավուշօղլու

«Ֆինլանդիան ու Շվեդիան դեռ անհրաժեշտ քայլեր ունեն անելու». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքմենստանի փոխնախագահ և արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամլո ասուլիսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, փոխանցում է Ermenihaber-ը։

Չավուշօղլուն, նշելով, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում, ասել է, որ դաշինքին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության համար ձեռք բերված եռակողմ համաձայնության շրջանակներում դեռ անհրաժեշտ քայլեր կան, որ պիտի արվեն։

«Յենս Ստոլտենբերգի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո եթե անգամ որոշ դրական քայլեր արվել են, միևնույն է, եռակողմ հանդիպման աշխատանքները պետք է շարունակվեն։ Ֆինլանդիայի հետ այդքան շատ խնդիր չկա։ Ավելի շատ Շվեդիայի հետ խնդիրներ ունենք։ Ընդհանուր առմամբ ավելի շատ կարիք կա, որ Շվեդիան քայլեր անի»,- ասել է նա։

Անդրադառնալով Եգիպտոսի հետ հարաբերություններին՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ առաջիկայում հնարավոր է Թուրքիան դեսպան նշանակի Եգիպտոսում։

Սիրիայի վերաբերյալ հարցերին էլ պատասխանելով՝ Չավուշօղլուն հայտնել է, որ իրենց նպատակը Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելն է։

  • Կիսվել: