չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆինլանդիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ կառուցել

Ֆինլանդիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ կառուցել

Ֆինլանդիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի առաջին հատվածը կառուցել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սահմանապահ ծառայության գեներալ Յարի Տոլպանենին:

Ցանկապատը պատրաստված է պողպատե ցանցից և հագեցած է դիտարկման սարքավորումներով: Կառուցվող հատվածի երկարությունը 200 կմ է։ 

Գործակալությունը նշում է, որ Հելսինկին «ձգտում է պաշտպանվել 2021 թվականի ձմռանը Լեհաստանում Եվրամիության արևելյան սահմանին իրադարձությունների կրկնությունից»:

Խոսքն այն մասին է, որ «ՆԱՏՕ-ն Բելառուսին մեղադրել է Մերձավոր Արևելքից միգրանտներին տեղափոխելու միջոցով ճգնաժամ կազմակերպելու, նրանց վիզաներ տրամադրելու և սահմանը հատել դրդելու մեջ։ 

  • Կիսվել: