ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆինլանդիան մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել մայիսի 18-ին

Ֆինլանդիան մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել մայիսի 18-ին

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչը, հավանաբար, դաշինքին անդամակցելու հայտ կներկայացնի մայիսի 18-ին: Այս մասին Aftonbladet պարբերականին հայտնել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հավիստոն, որը կգլխավորի երկրի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում:

Ֆինլանդիան եւ Շվեդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին՝ Ուկրաինայում փետրվարի 24-ին ՌԴ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին: Մայիսի 14-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, որ երկիրն առաջիկա օրերին դաշինքին անդամակցելու մասին որոշում կկայացնի:

ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին զարմացրել է նաեւ Թուրքիան՝ հայտարարելով, որ չի աջակցի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը դաշինքին: 

  • Կիսվել: