շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆինլանդիան հայտնել է իրենց և Շվեդիայի՝ Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու մասին

Ֆինլանդիան հայտնել է իրենց և Շվեդիայի՝ Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու մասին

Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պատվիրակությունների միջեւ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ կառուցողական էին եւ կշարունակվեն: Այս մասին ասված է Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես՝ նշվում է, որ այսօր Անկարայում բանակցություններ են տեղի ունեցել Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության եւ Թուրքիայի առջեւ ծառացած անվտանգության խնդիրների շուրջ։

՛՛Որոշվեց, որ կառուցողական ոգով ընթացող երկխոսությունը կշարունակվի՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: