ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆինլանդիան և Շվեդիան մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամ կդառնան

Ֆինլանդիան և Շվեդիան մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամ կդառնան

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամներ կդառնան մինչև այս տարվա վերջ։

Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպան Դուգլաս Հիկիին։
 
Հիկին, որը պաշտոնը ստանձնել է ապրիլին, լավատեսություն է հայտնել առ այն, որ ՆԱՏՕ-ն մինչև տարեվերջ կունենա 32 անդամ։

Թերթի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի 30 անդամներից միայն երեքն են մնացել վավերացնելու Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը:

  • Կիսվել: