շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն բանակցությունները Թուրքիայի հետ

Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն բանակցությունները Թուրքիայի հետ

Բրյուսելում հունիսի 20-ին տեղի կունենան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների բանակցությունները Թուրքիայի հետ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը:
 
«Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև պաշտոնական մակարդակով քննարկումները կշարունակվեն վաղը՝ հունիսի 20-ին, Բրյուսելում․ հյուրընկալող կողմը կլինի ՆԱՏՕ-ի քարտուղարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելանք է դրել այդ հայտերի քննարկման գործընթացի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ նրանց չհամագործակցելու հավաստիացումներին:

  • Կիսվել: