շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆինլանդիան արգելանք Է դրել Ռուսաստանի գործարարների ակտիվների վրա. Helsingin sanomat

Ֆինլանդիան արգելանք Է դրել Ռուսաստանի գործարարների ակտիվների վրա. Helsingin sanomat

Ռուսաստանցիներ Արկադի Վոլոժին, Բորիս եւ Արկադի Ռոտենբերգներին պատկանող ակտիվների վրա արգելանք Է դրվել Ֆինլանդիայում: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հաղորդում Է երկրի Helsingin sanomat խոշորագույն թերթը:

Թվարկված բոլոր գործարարներին Եվրամիության պատժամիջոցների ցուցակում են մտցրել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառով: «Իշխանությունը նոր որոշումներ Է ընդունել օգոստոսին եւ սեպտեմբերի սկզբին: Որոշումները վերաբերում են Արկադի Վոլոժին, Բորիս եւ Արկադի Ռոտենբերգներին, որոնք գտնվում են ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Արգելանքը նշանակում Է, որ ունեցվածքը չի կարող գրավ դրվել կամ վաճառվել առանց դատական պրիստավի թույլտվության, ճշտում Է հրատարակությունը:
Պրիստավները Ֆինլանդիայում արգելանք են դրել «Յանդեքս»-ի  ակտիվների վրա, ճշտում Է հրատարակությունը: «Յանդեքս»-ը Yango տաքսիներն Է կառավարում Ֆինլանդիայում եւ տվյալների մշակման կենտրոն ունի Մյանտսյալյա քաղաքում: Գարնանը Yandex Oy ֆիննական ընկերությունն անունը փոխել Է Global DC Oy, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: