հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ֆիլիպիններում սողանքի հետևանքով զոհերի թիվն աճել է. ողջ մնացածներին գտնելու հույս այլևս չկա

Ֆիլիպիններում սողանքի հետևանքով զոհերի թիվն աճել է. ողջ մնացածներին գտնելու հույս այլևս չկա

Ֆիլիպինների հարավում ոսկի արդյունահանող գյուղերից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի, տեղեկացնում է «Ֆրանս պրես»-ը:

Ինչպես նշել է Դավաո դե Օրո նահանգի աղետների կառավարման գրասենյակի խոսնակ Էդվարդ Մակապլին՝ ողջ մնացածներին գտնելու հույս այլևս չկա:

Միևնույն ժամանակ իշխանությունները հորդորել են շարունակել որոնողական աշխատանքները, քանի դեռ չեն հայտնաբերվել բոլոր անհետ կորածները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հորդառատ անձրևներից հետո փետրվարի վեցի գիշերը սողանք էր տեղի ունեցել Դավաո դե Օրո նահանգում՝ ոսկու արդյունահանմամբ զբաղվող լեռնային Մասարա գյուղում։ Հողի շերտի տակ են անցել տներ և երկու ավտոբուս, որոնցում ավելի քան երկու տասնյակ ուղևոր կար:

  • Կիսվել: