կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, տասնյակ մարդիկ փրկվել են

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, տասնյակ մարդիկ փրկվել են

Ֆիլիպինների հարավային շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների թիվը հասել է 45-ի: Մի քանի տասնյակ մարդիկ ողջ են դուրս բերվել ավիավթարի վայրից:

Ջոլո կղզում կործանված ինքնաթիռն ավելի քան 90 մարդու էր տեղափոխում, որոնց մեծամասնությունը՝ զինվորականներ: Զոհերի թվում ևս մեծամասնությունը զինվորական անձնակազմից է: Բացի այդ, երեք քաղաքացիական անձ է զոհվել դեպքի վայրում:

Հիշեցնենք, որ Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը կործանվել է Սուլու նահանգի Հոլո կղզում վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ֆիլիպինների զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Սիրիլիտո Սոբեհանան հայտարարել է, որ ինքնաթիռը չի կարողացել մտնել թռիչքուղի։ 

  • Կիսվել: