ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ֆիլիպիներում սուպերթայֆունից շուրջ 160 հազար մարդ է տուժել

Ֆիլիպիներում սուպերթայֆունից շուրջ 160 հազար մարդ է տուժել

Ֆիլիպիններում շուրջ 160 հազար մարդ է տուժել «Ռագասա» սուպերթայֆունից, հայտնել է
քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Ջունի Կաստիլոն, տեղեկացնում է
Philippines News Agency-ն։
 
Նշվում է, որ «Ռագասա» սուպերթայֆունը Ֆիլիպինների Կագայան նահանգի Պանալթեն կղզում մոլեգնել է սեպտեմբերի 22-ին:
 
«Կաստիլոն հայտնել է, որ նախնական տվյալներով` «Ռագասա» սուպերթայֆունից տուժել են մոտ 44 հազար ընտանիք կամ 159 հազար մարդ, որոնց մեծ մասը Հյուսիսային Լուսոն, Կենտրոնական Լուսոն, Կալաբարսոն և Միմարոպա շրջաններից են»,-հայտնում է ֆիլիպինյան գործակալությունը:
Հաղորդվում է նաև, որ, ըստ Կաստիլոյի, այս պահին շարունակվում է վնասիօպերատիվ գնահատումն ու կարիքների վերլուծությունը, համապատասխան զեկույցների տրամադրումը:
Նախնական տվյալներով՝ ամբողջությամբ վնասվել է 10 տուն, ևս 18 տուն տուժել է մասնակի, սակայն սպասվում է, որ թարմացված տվյալներով այդ թիվը կավելանա:

  • Կիսվել: