երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ֆիլադելֆիայում պայթյունի արդյունքում փլուզվել է ավտոմայրուղու մի մասը

Ֆիլադելֆիայում պայթյունի արդյունքում փլուզվել է ավտոմայրուղու մի մասը

Ֆիլադելֆիայում տեխնոգեն աղետ է տեղի ունեցել․ ենթադրաբար, պայթել է վառելիքի բեռնատարը․ այս մասին հաղորդում է Guardian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆիլադելֆիան հյուսիսային արվարձանների հետ կապող մայրուղու մի հատվածում։ Վթարի վայրից կիլոմետրերով նկատվում են սև ծխի ամպեր: Արդյունքում փլուզվել է ամենաբանուկ մայրուղու մի հատվածը։

Այս պահին զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։

Տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջիգը խոստովանել է, որ միջադեպը «զգալի հետևանքներ» կունենա Ֆիլադելֆիայի և ամբողջ տարածաշրջանի համար: Մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, գտնվում է հյուսիսարևելյան Ֆիլադելֆիայի խիտ բնակեցված տարածքում և քաղաքը կապում է նրա հյուսիսային արվարձանների հետ։

«Մենք փորձում էինք հանգցնել կրակը: ...Դա դասակարգել ենք որպես վտանգավոր նյութերով հրդեհ, քանի որ ստացել ենք հաղորդում, որ դա կարող էր լինել վառելիքի բեռնատար կամ նման բան»։

Երթևեկությունը երկու ուղղություններով արգելափակվել է։

  • Կիսվել: