երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորանշանակ արտգործնախարարի հետ

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորանշանակ արտգործնախարարի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար  Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորանշանակ արտգործնախարար Վեքիլ Քենի հետ։

Նշվում է, որ Ֆիդանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել բարեկամ և եղբայրական Իրանի ժողովրդին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի լիազորությունները ստանձնած առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերի հետ և իր ցավակցությունն է հայտնել։

  • Կիսվել: