շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ֆիդանն ու Արաղչին քննարկել են Թեհրանի և Անկարայի միջև գործակցության ընդլայնման հարցեր

Ֆիդանն ու Արաղչին քննարկել են Թեհրանի և Անկարայի միջև գործակցության ընդլայնման հարցեր

Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները: Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին քննարկել են Թեհրանի և Անկարայի միջև գործակցության ընդլայնման հարցեր։

Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ դիվանագետներն ընդգծել են երկրների միջև կապերի խորացման կարևորությունը, մասնավորապես՝ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և սահմանային անվտանգության ոլորտներում։ 

Անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Ֆիդանը և Արաղչին զրուցել են նաև Թեհրան-Վաշինգտոն միջուկային ընդհատված բանակցությունների մասին: Թուրք դիվանագետը տեղեկացրել է, որ քննարկել է այդ հարցը ԱՄՆ պետքարտուղարի հետ:

  • Կիսվել: