ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Facebook-ը պատրաստվում է փոխել ընկերության անվանումը

Facebook-ը պատրաստվում է փոխել ընկերության անվանումը

Ինչպես հաղորդում է The Verge պարբերականը, հաջորդ շաբաթ Facebook-ը պատրաստվում է փոխել ընկերության անվանումը: Facebook ընկերության նոր անվանումը զգուշորեն պահպանվող գաղտնիք է, նույնիսկ բարձրագույն ղեկավարության շրջանում այն քչերն են ճանաչում։

Ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախատեսում է այդ մասին հաղորդել հոկտեմբերի 28-ին կայանալիք Connect ամենամյա համաժողովին, սակայն, հնարավոր է, դա տեղի ունենա ավելի վաղ։:

Ինչպես պնդում է The Verge-ի աղբյուրը, անվանման փոփոխությունը կոչված է ազդարարելու տեխնոլոգիական հսկայի գործունեության դաշտի ընդլայնումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: