չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Facebook-ը կանվանափոխվի

Facebook-ը կանվանափոխվի

Facebook-ը կփոխի իր անունը Meta-ի: Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

՛՛Այսօրվանից կոչվելու ենք Meta՛՛,- ասել է նա՝ ներկայացնելով ընկերության՝ Մեբիուսի կապույտ ժապավենի տեսքով լոգոն:

Ցուկերբերգը պարզաբանել է ընկերության նոր անվանման ընտրությունը. ՛՛Առաջ ինձ դուր էին գալիս դասական հետազոտությունները, իսկ Meta բառը գալիս է հունարեն ՛՛հետո՛՛ բառից: Ինձ համար դա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է եւս մեկ նոր բան ստեղծել:

Ըստ նրա՝ նոր ապրանքանիշն ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից եւ կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտը։

  • Կիսվել: