երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Facebook-ը և Instagram-ը հեռացնում են Սոլեյմանիին աջակցող գրառումները

Facebook-ը և Instagram-ը հեռացնում են Սոլեյմանիին աջակցող գրառումները

ԱՄՆ օրենսդրությանը ենթարկվելով՝ Facebook ընկերությունն իրեն պատկանող սոցիալական ցանցերից հեռացնում է այն գրառումները, որոնք դրական են արտահայտվում ԱՄՆ զինուժի կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին։ Այս մասին տեղեկությունները հաստատել են ընկերության ներկայացուցիչները։

Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ իրենք պարտավոր են աշխատել այն պայմաններում, որոնք բնորոշել է Միացյալ Նահանգների իշխանությունը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և դրա հրամանատարության վերաբերյալ։

ԱՄՆ-ն ահաբեկչական է ճանաչել Իրանի զինված ուժերի մաս կազմող այդ կառույցը։

  • Կիսվել: