ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Facebook Libra նախագիծը դեռ չունի հստակ ռազմավարություն

Facebook Libra նախագիծը դեռ չունի հստակ ռազմավարություն

Facebook Libra նախագիծն առայժմ չունի հստակ ռազմավարություն, թե ինչպես եւ որտեղ է ներկայացվելու հաջորդ տարի, ասել է կազմակերպության կրիպտոարժույթը տնօրինող վարչության անդամը, տեղեկացնում է Reuters-ը:

Փաթրիկ Էլիսը, որը Libra-ի Ժնեւի ասոցիացիայի տնօրենների խորհրդի հինգ անդամներից մեկն է, ասել է, որ Libra թվային արժույթը 2020 թվականին գործարկվելու շեմին է, բայց ներդրման ծավալը կախված է կարգավորողների հետ բանակցություններից:

Նշվում է, որ  Ժնեւի ասոցիացիան թողարկելու եւ կառավարելու է թվային արժույթը։

Էլիսն ասել է. «Այս փուլում չկա հստակ ռազմավարություն շուկաների կամ այն բանի համար, թե ինչպես է այն իրականացվելու»

  • Կիսվել: