հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրոպայում ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականը՝ Ալիևի հետ համագործակցության համար

Եվրոպայում ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականը՝ Ալիևի հետ համագործակցության համար

Change.org համաշխարհային հարթակում ավստրիացի Ստեֆան Պապը ստորագրահավաք է ստեղծել՝ պահանջելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականը՝ Ալիևի հետ համագործակցելու համար։

«Ուրսուլա ֆոն դեր Լեյենը աջակցում է Ադրբեջանին՝ որպես ԵՄ-ի հուսալի գործընկեր գազի մատակարարման հարցում։ Մինչ նա փորձում է ազատվել ագրեսիվ պատերազմ վարող մի բռնապետից, գործարքի մեջ է մտնում մյուսի՝ Ալիևի հետ։ Նույնիսկ այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորների կողմից իրականացված վայրագությունները, ինչպիսիք են հայ կին զինվորի խոշտանգումները և բռնաբարությունները, ռազմագերիների մահապատիժը, փաստագրվեցին, ֆոն դեր Լեյենը չմեկնաբանեց թեման:

Իրեն հարգող ոչ մի ժողովրդավարություն չպետք է թույլ տա այնտեղ տեղի ունեցող մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Ուստի վստահաբար կարելի է ասել, որ եվրոպացի քաղաքացիների մեծամասնությունը չի ցանկանում աջակցել նրան՝ որպես Եվրահանձնաժողովի նախագահի, հատկապես, որ նա երբեք չի ընտրվել ԵՄ քաղաքացիների կողմից»,- ասվում է միջնորդագրում։

  • Կիսվել: