հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրոպայում հազար խորանարդ գազի գինը գերազանցել է 2800 դոլարը

Եվրոպայում հազար խորանարդ գազի գինը գերազանցել է 2800 դոլարը

Օգոստոսի 22-ին, սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը բարձրացել է գրեթե 8 տոկոսով՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 2800 դոլարը։ ICE-ի տվյալների համաձայն՝ մարտից ի վեր սա առաջին դեպքն է:

Օգոստոսի 19-ի դրությամբ, գինը 2700 դոլարի շեմին էր։

Օգոստոսի սկզբին ռուսական «Գազպրոմը» հայտարարեց, որ ժամանակավորապես կփակի միակ գործող գազամղիչ շարքը, որը սնուցում է «Հյուսիսային հոսք» գազատարը: Գազատարով մղումը կրճատվել է մինչև 20 տոկոս։ Հայտարարված կասեցումից հետո, որը  կտևի երեք օր, ռուսական ընկերությունը խոստանում է վերսկսել նույն կրճատված ծավալով։

  • Կիսվել: