կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Եվրոպայում գազը կրկին վաճառվում է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից բարձր գնով

Եվրոպայում գազը կրկին վաճառվում է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից բարձր գնով

Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 25-ին սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից, վկայում են առեւտրական հարթակի տվյալները:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքը ներկայումս կազմում Է հազար խորանարդ մետրի դիմաց 1109 դոլար: Գազի գինն առավելակետին հասել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 139 դոլար:

Եվրոպայի գազի ճյուղում ճգնաժամը սրվեց այս աշնանն այն բանից հետո, երբ գազի կանխիկ գներն սկսեցին շեշտակիորեն աճել՝գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարը եւ հասան հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 2 000 դոլարի՝ գազի պահեստարանների ցածր լցվածության ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: