կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվրոպայում երկու շաբաթ խիստ բարձր ջերմաստիճան է կանխատեսվում

Եվրոպայում երկու շաբաթ խիստ բարձր ջերմաստիճան է կանխատեսվում

Այս շաբաթ Միջերկրածովյան շրջանում ջերմաստիճանը կարող է սահմանել եվրոպական նոր ռեկորդ, շոգը մոլեգնում է հարավային և արևելյան Եվրոպայում, հայտնում է Independent-ը։

Կանխատեսվում է, որ Իտալիայի մեծ մասում ջերմաստիճանն այսօր կհասնի +40°C, Սիցիլիայում և Սարդինիայում կանխատեսվում է +47-48°C:

Կարմիր Խաչը կոչ է արել մարդկանց զգույշ լինել, խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից և ալկոհոլից: Սպասվում է, որ ամենաուժեղ հարվածը կկրի Իտալիան:

Շոգը պատել է նաև Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Լեհաստանը։ Սպասվում է, որ այս շաբաթվա վերջին Իսպանիայի որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի +44 աստիճանի:

  • Կիսվել: