կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրոպայում դադարեցվել է Boeing 737 MAX 9 տիպի ինքնաթիռների շահագործումը

Եվրոպայում դադարեցվել է Boeing 737 MAX 9 տիպի ինքնաթիռների շահագործումը

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը կարգադրել է դադարեցնել Boeing 737 MAX 9 ինքնաթիռների շահագործումը՝ վերջերս նման տիպի մարդատար ինքնաթիռի հետ տեղի ունեցած վթարից հետո, հայտնում է Reuters-ը։

Որոշումն ընդունվել է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հրամանի հիման վրա։ Պատճառը ամերիկյան Alaska Airlines ավիաընկերության պատկանող ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպն է։

Մեծ Բրիտանիայի ավիացիոն մարմինը հայտարարել է՝ պահանջելու է, որ Boeing 737 MAX 9 ինքնաթիռներ շահագործող բոլոր ավիաընկերությունները համապատասխանեն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության ուղեցույցներին՝ նախքան Մեծ Բրիտանիայի օդային տարածք մտնելը:

Հիշեցնենք, որ նախօրեին Alaska Airlines-ին պատկանող Boeing 737-9 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդում։ Թռիչքի ժամանակ դուրս է եկել իլյումինատորի և ֆյուզելյաժի բեկորը: Միջադեպի պատճառով ընկերությունը ժամանակավորապես շահագործումից դուրս է հանել այս մոդելի իր բոլոր 65 ինքնաթիռները։

  • Կիսվել: