ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Եվրոպայի փաստաբանների միությունների խորհուրդը դատապարտել է փաստաբանների նկատմամբ բռնությունները

Եվրոպայի փաստաբանների միությունների խորհուրդը դատապարտել է փաստաբանների նկատմամբ բռնությունները

Օրեր առաջ ՀՀ փաստաբանների պալատը դիմել է միջազգային գործընկերներին` վերջինների ուշադրությունը հրավիրելով Հայաստանում ոստիկանության աշխատակիցների կողմից փաստաբանին բռնության ենթարկվելու դեպքին:

Ի պատասխան, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE), անդրադառնալով 2023թ. ընթացքում տեղի ունեցած երկու դեպքերին, խստորեն դատապարտել է փաստաբանների նկատմամբ բռնություններն ու կոչով դիմել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Գրության մեջ մասնավորապես նշված է.

«Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը խստորեն դատապարտում է վերոհիշյալ փաստաբանների նկատմամբ բռնության այս գործողությունները, և հորդորում է Ձերդ գերազանցությանը անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու այդ բռնության դեպքերի լիարժեք և անաչառ քննությունը՝ պատասխանատուներին միջազգային չափանիշներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ի լրումն, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը ցանկանում է հիշեցնել, որ բոլոր փաստաբանները պետք է կարողանան կատարել իրենց մասնագիտական պարտականությունները՝ չվախենալով հաշվեհարդարից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ ոտնձգություններից՝ պահպանելու արդարադատության իրականացման և օրենքի գերակայության անկախությունն ու ամբողջականությունը»,- ասված է ՀՀ նախագահին ուղղված ուղերձում:

  • Կիսվել: