ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրոպայի խորհուրդը ծրագրել է վրացի դպրոցականներին «ժողովրդավարական գործընթացներ» սովորեցնել. RT

Եվրոպայի խորհուրդը ծրագրել է վրացի դպրոցականներին «ժողովրդավարական գործընթացներ» սովորեցնել. RT

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) փնտրում է մասնագետների, որոնք խորհրդատվական ծառայություններ կմատուցեն վրացի դպրոցականներին «ժողովրդավարական գործընթացներին» ներգրավելու նախագծի շրջանակում։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ ծրագիրն ուղղված է երիտասարդներին երկրի հասարակական-քաղաքական կյանքին ներգրավելուն։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Եվրոպայի խորհուրդը մարտ ամսից իրականացնում է «Ժողովրդավարությունը սկսվում է դպրոցներից. դպրոցականների ներգրավումը Վրաստանի դպրոցներում և համայնքներում որոշումների կայացման գործընթացներին»:

Ծրագրի շրջանակում փոխգործակցություն կիրականացվի Վրաստանի կրթության ազգային մարմինների հետ։ Դպրոցների համար կմշակվեն «ժողովրդավարական կառավարման» մեթոդական ուղեցույցներ, ծրագրի բյուջեն կկազմի մինչև 700 հազար դոլար, նախատեսված աշխատանքները կտևեն մինչև 2023 թվականի դեկտեմբեր։

  • Կիսվել: