երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպայի խորհրդում հաստատել են գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների անունները

Եվրոպայի խորհրդում հաստատել են գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների անունները

Եվրոպայի խորհրդում հաստատել են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների անունները։ Եվրոպայի խորհրդում նշել են, որ հունվարի 11-ին լրանում է անդամ պետություններից թեկնածությունների առաջադրման ժամկետը։ Այս մասին հայտնել են Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունում։

Այստեղ նշել են, որ հունվարի 11-ին լրանում է անդամ պետություններից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածությունների առաջադրման ժամկետը։

Հինգշաբթի օրվա դրությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ստացել է երեք հավակնորդի ազգանուն.

Դիդիե Ռեյնդերս - Բելգիայից  արդարադատության հարցերի եվրահանձնակատար,

Ինդրեկ Սաար – էստոնացի քաղաքական գործիչ եւ դերասան, մշակույթի նախկին նախարար եւ սոցիալ-դեմոկրատների նախկին ղեկավար,

Ալեն Բերսե – շվեյցարացի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ, որը 2023թ. ընթացքում եղել է Շվեյցարիայի նախագահը։

2024թ. մարտին Նախարարների կոմիտեն առանձնազրույցներ կունենա երեք թեկնածուների հետ եւ կկողմնորոշվի վերջնական ցուցակի հարցում, որը կփոխանցվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին։

Դրանից հետո հունիսին ԵԽԽՎ-ն ընտրություններ կանցկացնի։ Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի մանդատը սկսվում է 2024թ. սեպտեմբերի 18-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: