Եվրոպան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում․ Ֆրանսիայի ԱԳՆ
Եվրոպական երկրները պլանավորում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներդնել, եթե այն հրաժարվի դադարեցնել կրակը Ուկրաինայում և հույս ունեն ստանալ ԱՄՆ աջակցությունը այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։
«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել այս ամերիկյան նախաձեռնությանը Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և երեկ ես ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմին պարտավորվեցի համակարգել այս երկու պատժամիջոցների փաթեթների թե՛ բովանդակությունը, թե՛ ժամկետները», – ասել է Բարոն։
Ինչպես հիշեցնում է գործակալությունը, հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ավելի վաղ առաջարկել էր խստացնել պատժամիջոցները։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքանյութերի վերաբերյալ կնքված գործարքը՝ ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան «կարողություններ» ունի հազվագյուտ մետաղների ոլորտում և կարող է, հետևելով Վաշինգտոնին, տնտեսական համաձայնագիր կնքել Կիևի հետ։