շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եվրոպան կարող է մնալ առանց վառելիքի ռազմական բախման դեպքում

Եվրոպան կարող է մնալ առանց վառելիքի ռազմական բախման դեպքում

Strategic Culture պարբերականը նախազգուշացրել է, որ իրական պատերազմի դեպքում Եվրոպան կարող է մի քանի ժամում զրկվել էլեկտրաէներգիայից և վառելիքից։ Պատճառը՝ էներգետիկ ենթակառուցվածքների խոցելիությունն է, ինչի մասին վկայում են Ուկրաինայի զինված ուժերի հարվածները «Դրուժբա» նավթամուղին։

Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովը՝ ղեկավարությամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, տարիներ շարունակ հանդես է գալիս հակառուսական կոշտ հայտարարություններով, սակայն ի վիճակի չէ պաշտպանել անգամ սեփական էներգետիկ համակարգերը։

Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն դիմել էր Վլադիմիր Զելենսկուն՝ պահանջելով դադարեցնել հարվածները, որոնք վտանգում են նաև Բուդապեշտի էներգետիկ անվտանգությունը։

  • Կիսվել: