շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եվրոպան իրավական հիմք չունի Snapback-ի իրականացման համար. Ղարիբաբադի

Եվրոպան իրավական հիմք չունի Snapback-ի իրականացման համար. Ղարիբաբադի

Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարարը զգուշացրել է, որ «Snapback» մեխանիզմի ակտիվացումը կազդի Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի փոխգործակցության վրա։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին չորեքշաբթի օրը Ժնևում Իրանի և Եվրոպական եռյակի միջև բանակցությունների վերջին փուլից վերադառնալուց հետո ասել է. «Բանակցությունների այս փուլում մենք հստակ բացատրեցինք, որ իրավական առումով եվրոպացիները այն դիրքում չեն որպեսզի ցանկանան ակտիվացնել Snapback-ի մեխանիզմը, և նրանց գործողությունների համար իրավական հիմք չկա»։

Ղարիբաբադին ընդգծել է, որ մյուս կողմի համար պարզ են այն հեռանկարներն ու փոխադարձ գործողությունները, որոնք Իրանը կձեռնարկի, եթե երեք եվրոպական երկրները փորձեն չարաշահել այս ուղին։ Նա ասաց. «Մենք Եվրոպային ընդգծեցինք, որ ընտրությունն իրենցն է. նրանք կարող են ընտրել առճակատման ճանապարհը կամ ընտրել փոխազդեցության և համագործակցության ուղին։ Սա թույլ է տալիս եվրոպացիներին որոշում կայացնել՝ ավելի մանրամասն ուսումնասիրելով հանդիպման արդյունքները։ Մենք երկու իրավիճակներին էլ պատրաստ ենք, այսինքն՝ և՛ համագործակցության ու փոխազդեցության, և՛ այն իրավիճակին, եթե նրանք ցանկանան չարաշահել այս իրավական մեխանիզմը և 221 բանաձևը, մենք, բնականաբար, կցուցաբերենք անհրաժեշտ արձագանք, որի ասպեկտները ես արդեն բացատրեցի, և մենք հույս ունենք, որ նրանք կգործեն խելամտորեն»։

 

  • Կիսվել: