չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրոպան հնձում է այն, ինչ ցանել է. Էրդողանը՝ ռուսական գազից հրաժարվելու խնդիրների մասին

Եվրոպան հնձում է այն, ինչ ցանել է. Էրդողանը՝ ռուսական գազից հրաժարվելու խնդիրների մասին

Եվրոպան այս ձմռանը զգալի դժվարությունների կբախվի Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարման սահմանափակումների ֆոնին, սակայն նա «հնձում է այն, ինչ ցանել է»։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվրոպան հնձում է այն, ինչ ցանել է. Եվրոպայի վերաբերմունքը պարոն Պուտինի նկատմամբ և հակառուսական պատժամիջոցները պարոն Պուտինին անխուսափելիորեն բերեցին այս իրավիճակին։ Կարծում եմ, որ Եվրոպան այս ձմեռ կանցկացնի լուրջ խնդիրներով։ Թուրքիան այս փուլում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չունի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

  • Կիսվել: