երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Եվրոպան չի դառնա նոր իսլամիստական կառույցների հովանավորը․ Բերբոքը՝ Դամասկոսում

Եվրոպան չի դառնա նոր իսլամիստական կառույցների հովանավորը․ Բերբոքը՝ Դամասկոսում

Եվրոպան պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային, սակայն չի ֆինանսավորի այնտեղ իսլամիստական ​​կառույցների ստեղծումը, այս մասին Դամասկոս կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրոպան աջակցություն կցուցաբերի, սակայն Եվրոպան չի դառնա նոր իսլամիստական կառույցների հովանավորը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Բերբոքը չհայտարարված այցով Սիրիա է ժամանել ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ։ Նրանք հանդիպել են Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաանի հետ։

  • Կիսվել: