շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եվրոպական վեց երկրների ԱԳ նախարարներ խստորեն դատապարտում են Գազայի վերաբերյալ Իսրայելի որոշումը

Եվրոպական վեց երկրների ԱԳ նախարարներ խստորեն դատապարտում են Գազայի վերաբերյալ Իսրայելի որոշումը

Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Իսրայելի որոշումը՝ Գազա քաղաքում մշտական ներկայություն հաստատելու վերաբերյալ։

ԱԳ նախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ եվրոպացի նախարարները դատապարտում են նաև Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին հարձակումը։

«Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարները խստորեն դատապարտում են Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին հարձակումը և Գազա քաղաքում մշտական ներկայության մասին նրա որոշումը»,-ասված է փաստաթղթում։

 

  • Կիսվել: