երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Եվրոպական ութ երկիր ցանկություն է հայտնել համագործակցել Ֆրանսիայի հետ համատեղ միջուկային զսպման ոլորտում. Մակրոն

Եվրոպական ութ երկիր ցանկություն է հայտնել համագործակցել Ֆրանսիայի հետ համատեղ միջուկային զսպման ոլորտում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգային միջուկային զսպման ուժերի վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ նշել է, որ եվրոպական ութ երկիր ցանկություն է հայտնել համագործակցել Ֆրանսիայի հետ համատեղ միջուկային զսպման ոլորտում:

Մակրոնը, մասնավորապես, նշեցլ է. «Համագործակցության առաջին փուլերը կսկսվեն այս տարի և կարող են ներառել այցելություններ ռազմավարական օբյեկտներ ու համատեղ զորավարժություններ։ Բացի բրիտանացի և գերմանացի գործընկերներից՝ մեզ կմիանան Լեհաստանը, Նիդերլանդները, Բելգիան, Հունաստանը, Շվեդիան ու Դանիան»:

Նա նաև հավելել է, որ Գերմանիան կդառնա առանցքային գործընկեր։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այս նախագծի ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են Մեծ Բրիտանիայի հետ համակարգված և ԱՄՆ-ի հետ «լիակատար թափանցիկության պայմաններում»:

Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում մի շարք այլ երկրների հետ և կշարունակվեն առաջիկա ամիսներին:  Համագործակցելու համաձայնություն տված կողմերից յուրաքանչյուրի համար կստեղծվեն «քաղաքական մակարդակի փոխանակման մարմիններ». կիրականացվեն աշխատանքներ հետախուզության և կապի, սպառնալիքների գնահատման և էսկալացիայի ընդհանուր մեխանիզմների ու դրան հակազդելու միջոցների համաձայնեցման ոլորտներում»:

 

  • Կիսվել: