ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվրոպական ո՞ր երկիրն է ամենաշատը տուժել կորոնավիրուսից

Եվրոպական ո՞ր երկիրն է ամենաշատը տուժել կորոնավիրուսից

«Bloomberg»-ը նշել է Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկիրը: Պարզվել է, որ Ռումինիան ավելի շատ, քան մյուս երկրները՝ զգացել է վարակի տարածման պատճառով ներդրված սահմանափակման միջոցառումների հետևանքները:

Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Վիրջիլ Պոպեսկիի խոսքերով, երկրին, անկասկած, պետք է նոր ձևով «նայել» սեփական արդյունաբերական արտադրությանը: Նախատեսվում է կենտրոնանալ տնտեսության այն ոլորտների վրա, որոնք խոստումնալից արդյունքներ են ցույց տվել դեռևս մինչև ճգնաժամը՝ էներգետիկա, նավթաքիմիկատներ և պաշտպանություն:

Պոպեսկին հավելել է, որ ազգային տնտեսության մեկ երրորդը տուժել է այն ժամանակ, երբ ավտոմոբիլային և հյուրանոցային ոլորտը դադարեցրել է աշխատանքը: Աշխատանքն աստիճանաբար վերսկսվում է, հետևաբար, ըստ Պոպեսկիի, տնտեսական անկումը հաջողվել է հաղթահարել

  • Կիսվել: