ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Եվրոպական միության երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս

Եվրոպական միության երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս

Եվրոպական միության երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

Նա առաջարկել է ժամանակ չվատնել խոսակցությունների վրա։

«ՆԱՏՕ-ում արդեն իսկ գործող բանակից բացի առանձին բանակ ստեղծելը… Ես չեմ կարծում։ Ես Գերմանիայում տեսնում եմ խոսակցություններ զորակոչի մասին, և տեսնում եմ այնտեղ խնդիրներ, ուստի չեմ կարծում, որ նման բանակ ստեղծելը հեշտ կլինի։

Եկեք ժամանակ չվատնենք խոսակցությունների վրա, եկեք կենտրոնանանք մեր ազգային ռազմական ուժերի ամրապնդման վրա, այդպիսով ամրապնդելով Եվրոպայի դիրքերը ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-նշել է Կալլասը:

  • Կիսվել: