շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոշտ արձագանք է տվել  Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին  Ռուսաստանի հասցրած հարվածներին։

«Խաղաղության մասին խոսակցությունները, երբ միաժամանակ շարունակվում են կառավարական շենքերի և բնակելի տների ռմբակոծումները՝ ահա սա է պուտինյան «խաղաղության» տարբերակը։ Ռուսաստանն է սկսել այս պատերազմը, և հենց Ռուսաստանն է ընտրում այն շարունակելու ճանապարհը։ Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել Ուկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցների միջոցով՝ սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների և գործընկերների հետ։

Իմ մտքերը զոհերի, վիրավորների և նրանց ընտանիքների հետ են։ Ուկրաինացի ժողովրդի ուժը և տոկունությունը շարունակում են ոգեշնչել մեզ բոլորիս», – գրել է նա «Х» սոցիալական ցանցում։

 

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին Ուկրաինայի տարածքի, այդ թվում՝ Կիևի վրա զանգվածային հրթիռային հարվածների մասին։ Ըստ հաղորդումների, Ռուսաստանի հարվածի հետևանքով վնասվել է կառավարության շենքը, իսկ զոհերի թվում եղել է նաև մանկահասակ երեխա։

  • Կիսվել: