հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրատեսիլ 2023-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում

Եվրատեսիլ 2023-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Բրիտանիայում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ EBU-ն վերջնական որոշում է կայացրել «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն Ուկրաինայից այլ երկիր տեղափոխելու մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Եվրոպական հեռարձակողների միությունը և (British Broadcasting Corporation) BBC-ն ուրախ են հաստատել, որ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթը կանցկացվի Միացյալ Թագավորությունում։ Նշվում է, որ Ուկրաինան, որպես Եվրատեսիլ 2022-ի հաղթող երկիր, հաջորդ տարի անմիջապես դուրս կգա մրցույթի եզրափակիչ։ BBC-ն այժմ կսկսի քաղաք փնտրել մրցույթը հյուրընկալելու համար:

  • Կիսվել: