ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Եվրատեսիլ 2023»-ի քվեարկությունը լինելու է վճարովի

«Եվրատեսիլ 2023»-ի քվեարկությունը լինելու է վճարովի

Եվրատեսիլի անցկացման կանոնները կփոխվեն 2023 թվականին։ Նոր կանոնակարգը հրապարակվել է Երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում։

Այսպիսով, հաջորդ տարի միայն հանդիսատեսը կորոշի մրցույթի կիսաեզրափակիչի արդյունքները։ Դա կարվին վճարովի՝ առցանց քվեարկության միջոցով։ Ժյուրիի անդամները կընտրեն միայն հաղթողներին Մեծ եզրափակիչում:

«2022 թվականի մրցույթում նկատված քվեարկության խախտումների աննախադեպ բնույթից հետո ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամների աշխատանքային խումբ, որի  առաջարկությունները հավանության են արժանացել տեղեկատու խմբի, մրցույթի կառավարման խորհրդի և Եվրոպական հեռարձակողների միության գործադիր խորհրդի կողմից»,- նշում է մրցույթի մամուլի ծառայությունը։

Կանոնակարգում նշվում է, որ Եվրատեսիլը «ոչ քաղաքական իրադարձություն է»։ Մինչդեռ այս տարի EBU-ի որոշմամբ Ռուսաստանին թույլ չեն տվել մասնակցել Եվրատեսիլին։ Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։

Կիևը դարձավ «Եվրատեսիլ 2023»-ի հաղթող։Սակայն ուկրաինացիները ներկայացման ժամանակ խախտել են կանոններն ու բեմում սկսել են քաղաքական կարգախոսներ քարոզել։ Եվրատեսիլի կազմակերպիչներն իրենց հերթին հրաժարվել են երաժիշտների հայտարարությունները քաղաքական համարել։

Հունիսին հայտնի դարձավ, որ,  Ուկրաինան զրկվել է 2023 թվականին Եվրատեսիլը անցկացնելու իրավունքից։ Այն շնորհվել է մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Մեծ Բրիտանիային։

Կմասնակցի արդյոք Ռուսաստանը մրցույթին նոր տարում, հայտնի չէ։

  • Կիսվել: