շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Եվրամիությունը պատրաստում է Ուկրաինային օգնության այլընտրանքային սխեման՝ 20 միլիարդ արժողությամբ. Financial Times

Եվրամիությունը պատրաստում է Ուկրաինային օգնության այլընտրանքային սխեման՝ 20 միլիարդ արժողությամբ. Financial Times

Financial Times-ը գրում է, որ Եվրամիությունը, ուղիներ փնտրելով Ուկրաինային տնտեսական օգնության հարցում Հունգարիայի վարչապետ Օրբանի վետոն շրջանցելու համար, պատրաստում է 20 միլիարդ եվրոյի օգնության տրամադրման սխեմա, որը չի պահանջի միության բոլոր երկրների միաձայն հաստատումը:

Սխեման, ըստ թերթի, հետեւյալն է՝ ԵՄ առանձին երկրներ կտրամադրեն ֆինանսական երաշխիքներ, որոնց համաձայն ԵՄ-ն Ուկրաինայի համար կպահի 20 միլիարդ եվրո վարկի տեսքով։

Եվրամիությունը ցանկանում է առաջիկա չորս տարվա բյուջեի ծրագրում ներառել Ուկրաինային տրամադրվող 50 միլիարդ եվրոյի տնտեսական օգնությունը, սակայն Հունգարիայի առաջնորդ Վիկտոր Օրբանը արգելափակեց այս որոշումը ԵՄ դեկտեմբերյան գագաթնաժողովում։ ԵՄ-ն այժմ մտադիր է վերադառնալ այս հարցին փետրվարի 1-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովում։

  • Կիսվել: