ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Եվրամիությունը պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով

Եվրամիությունը պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով

Եվրամիությունը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունից գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Եվրոպայի ենթակառուցվածքը բավական ճկուն է, որպեսզի այն այլ երկրներից ստանա այլընտրանքային ճանապարհով: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ԵՀ-ի անանուն աղբյուրին։

«Ուկրաինայով տարանցման դադարեցման ազդեցությունը ԵՄ մատակարարումների անվտանգության վրա սահմանափակ է», – ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Նա նաև հավելել է, որ Եվրահանձնաժողովը ավելի քան մեկ տարի աշխատել է ԵՄ անդամ երկրների հետ համակարգված՝ այլընտրանքային սխեմաների նախապատրաստման համար։

  • Կիսվել: