կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Եվրամիությունը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը. Ֆոն դեր Լայեն

ԱՄՆ-ն Եվրամիության ամենամոտ գործընկերներից մեկն է, և մենք հավատարիմ ենք անդրատլանտյան կապերի ամրապնդմանը՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«ԵՄ-ի համար կարևոր է պաշտպանել և ամրապնդել մեր հիմնարար ժողովրդավարական արժեքները, մեր տնտեսությունն ավելի մրցունակ և կայուն դարձնել, ընդլայնել մեր գլոբալ գործընկերային ցանցը և ավելի շատ ներդրումներ կատարել մեր անվտանգության մեջ: ԵՄ-ն միշտ պաշտպանելու է մեր քաղաքացիներին և մեր ժողովրդավարության ու ազատությունների ամբողջականությունը»,- նշել է պաշտոնյան:

Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն ակնկալում է դրական փոխգործակցություն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահերի վրա:

«Դաժան աշխարհում Եվրոպան և ԱՄՆ-ն միասին ավելի ուժեղ են»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Bloomberg գործակալությունն էլ գրել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը փորձում է Թրամփի հետ հանդիպում կազմակերպել մինչև հունվարի 20-ին նրա երդմնակալությունը:

  • Կիսվել: