կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը հղումով։

Հակառուսական նոր սահմանափակումները ներառում են Ռուսաստանից 7 միլիարդ եվրո արժողությամբ ապրանքների ներմուծման արգելք. խոսքն  ածուխի, զենքի էլեկտրոնային բաղադրիչների, ավիացիայի և քիմիական նյութերի մասերի արտահանման մասին է: Արձանագրվել է նաև ռուսական նավթի գնի առավելագույն շեմ:

Ի լրումն վերը նշվածի, Եվրամիության քաղաքացիներին արգելվել է բարձր պաշտոններ զբաղեցնել ռուսական պետական ընկերություններում և ցանկացած տեսակի գործարքներ կատարել Ռուսաստանի ծովային բեռնափոխադրումների ռեգիստրի հետ: Ռուսներին արգելել են կրիպտոարժույթներ պահել ԵՄ երկրներում:

ԵՀ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Եվրոպան կշարունակի պատժամիջոցներ կիրառել այն անձանց դեմ, որոնք կօգնեն շրջանցել սահմանափակումները։

«Եվրահանձնաժողովը ողջունում է անդամ երկրների այսօրվա համաձայնությունը պատժամիջոցների 8-րդ փաթեթի վերաբերյալ։ Մենք երբեք չենք ընդունի Պուտինի կեղծ հանրաքվեները և Ուկրաինայի ցանկացած բռնակցում. մենք վճռական ենք շարունակել Կրեմլին ստիպել վճարել»,- ասվում է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: