Եվրամիությունն անհապաղ կառաջարկի լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի իշխանությունների դեմ․ ֆոն դեր Լեյեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր հայտարարել է, որ ԵՄ-ն «անհապաղ» լրացուցիչ պատժամիջոցներ կառաջարկի այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Իրանում ցույցերի ճնշման համար։
Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Իրանում զոհերի աճող թիվը սարսափ է առաջացնում։ Ես անվերապահորեն դատապարտում եմ ուժի չափազանցված կիրառումը և ազատության շարունակական սահմանափակումը:
Մոտ ժամանակներս լրացուցիչ պատժամիջոցներ կառաջարկվեն բռնաճնշումների համար պատասխանատու անձանց նկատմամբ»:


