երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը

Եվրախորհուրդը կոչ է արել Մոսկվային՝ հետ կանչել Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու որոշումը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Ռուսաստանին՝ հետ կանչել Դոնբասը և Լուգանսկը ճանաչելու որոշումը:

«Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից միջազգային իրավունքի խախտում է և իրենից ներկայացնում է Մինսկի համաձայնագրերի (որը շարունակում է մնալ Դոնբասի հակամարտության կարգավորման միակ հիմքը) միակողմանի խախտում»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ Եվրախորհուրդը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Մենք կոչ են անում Ռուսաստանի Դաշնությանը հետ կանչել այս որոշումը և զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,- ասել է Բուրիչը:

  • Կիսվել: