շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրախորհրդարանը չի ընդունել Թուրքիային տրվող աջակցությունը սահմանափակող նախագիծը

Եվրախորհրդարանը չի ընդունել Թուրքիային տրվող աջակցությունը սահմանափակող նախագիծը

Եվրոպական խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցությունն առաջարկություն է ներկայացրել Թուրքիային տրվող աջակցության վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը: 

Այս նախագծով նախատեսվում էր ԵՄ-ին անդամակցել պատրաստվող երկրներին աջակցելու գործիք (IPA) ծրագրի շրջանակներում Թուրքիային տրամադրվող աջակցության համար նախապայմաններ առաջ քաշել և այդ նախապայմանները չբավարարելու դեպքում աջակցությունից զրկել Թուրքիային։

Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչեսն իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի անդամների մեծամասնությունը դեմ է արտահայտվել այս նախագծին և այն չի ընդունվել։

Թուրքիա-ԵՄ hամատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լագոդինսկին էլ իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ երկուստեք առկա լարվածության պատճառով Թուրքիայի հասարակական կազմակերպություններն այսպիսով չեն տուժի։

  • Կիսվել: