հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եվրախորհրդարանի շուրջ 120 անդամ Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել

Եվրախորհրդարանի շուրջ 120 անդամ Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել

Եվրախորհրդարանի մոտ 120 անդամ Ստրասբուրգում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել: Այս մասին ուրբաթ հայտարարել է ֆինն եվրապատգամավոր Պետրի Սարվաաման, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա խնդրագիրը շրջանառության մեջ է դրել այս շաբաթ, եւ ներկա պահին հավաքվել է 120 ստորագրություն: Այս մասին պաշտոնյան հայտնել է Х-ի իր միկրոբլոգում։

Աղբյուրը նշում է, որ 7-րդ հոդվածը թույլ է տալիս միությանը դադարեցնել անդամությունը «այնպիսի արժեքների» համառ խախտման» համար, ինչպիսին են մարդու իրավունքները, դեմոկրատիան, հավասարությունը եւ օրենքի գերակայությունը։ Եթե Եվրահանձնաժողովի անդամների մեկ երրորդը եւ խորհրդարանի (705 անդամ) երկու երրորդի մեծամասնությունը համաձայնի սրան, «որակյալ մեծամասնությունը» կարող է դադարեցնել միության անդամի իրավունքները, ներառյալ Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքը։

Հաղորդվում է նաեւ, որ Սարվաաման Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրել է այն բանում, որ նա «ԵՄ-ն պատանդ է պահում Ուկրաինային օգնության պատճառով», եւ պնդում է, որ նրան իրավունքներից զրկելը Եվրամիության արժեքները պաշտպանելու եւ որոշումներ կայացնելու գործընթացներն ապահովելու միակ ճիշտ միջոցն է»։

«Դա նաեւ ազդանշան կհանդիսանար բոլոր անդամ պետությունների համար, որ ԵՄ-ն չի հանդուրժի ոչ մի նահանջ իրավունքի գերակայության սկզբունքից կամ անկեղծ համագործակցության սկզբունքի խախտում: Մեր գլխավոր խնդիրը եվրոպական կենսակերպի եւ դեմոկրատիայի պաշտպանությունն է»,-ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: