շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրախորհրդարանի խորվաթ պատգամավորը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դեմ

Եվրախորհրդարանի խորվաթ պատգամավորը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դեմ

Խորվաթիայի պատգամավոր Միսլավ Կոլակուշիչը Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն օգնի Եվրոպային հաղթահարել ուկրաինական ճգնաժամը, հայտնում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ եթե իրենց հիմնական նպատակը հակամարտությունների կանխումն է և պայքարը խաղաղության համար, Եվրամիությունը պետք է էմբարգո սահմանի ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի դեմ։ Նա նշել է, որ պետք է արգելվի ԱՄՆ-ից նավթի և գազի ներկրումը, որը վերջին տասնամյակներում ներգրավված է «ավելի շատ ռազմական հակամարտությունների մեջ, քան ցանկացած այլ երկիր Եվրոպայում և, գուցե, աշխարհում։ Իսկ Սաուդյան Արաբիան մի քանի տարի պատերազմ է հրահրում Եմենում»:

Կոլակուշիչը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է «անհավանական սուտ ու երկերեսանություն»։ Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ տնտեսական կապերի խզումից առաջին հերթին տուժում են եվրոպացիները։

  • Կիսվել: