հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Եվրահանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ իրավական տեքստ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրահանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ իրավական տեքստ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Բելգիայի դիմադրության հակառակ, Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի այդ երկրում սառեցված ռուսական ակտիվների առգրավման առաջարկների իրավական տեքստ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Եվրահանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ իրավական տեքստ», - ասել է ֆոն դեր Լեյենը՝ ընդգծելով, որ թույլ չի տա, որ միայն եվրոպացի հարկատուները միայնակ վճարել Ուկրաինայի համար։

Հիշեցնենք, որ է Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել էր, որ Բելգիան հրաժարվել է առգրավել ռուսական ակտիվները և փոխանցել դրանք Ուկրաինային՝ առանց ԵՄ-ի կողմից իրավական և ֆինանսական ռիսկերի դեմ երաշխիքների:

  • Կիսվել: