ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրահանձնաժողովը լիազորել է կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր»-ի կիրառումը

Եվրահանձնաժողովը լիազորել է կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր»-ի կիրառումը

Եվրահանձնաժողովը լիազորել է կորոնավիրուսի բուժման համար Ռեմդեսիվիր դեղամիջոցի կիրառումը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

«COVID-19-ի բուժման համար առաջին դեղամիջոցի կիրառման թույլտվությունը վարակի դեմ պայքարում կարևոր քայլ է»,- հայտարարել է Եվրամիության առողջապահության ոլորտի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը:

Եվրահանձնակատարը հայտնել է, որ դեղամիջոցի՝ կորոնավիրուսի բուժման համար մեկ ամսից քիչ տևած ուսումնասիրություններից հետո Ռեմդեսիվիրի կիրառման թույլտվությունը ցույց է տալիս ԵՄ-ի վճռականությունը վարակի դեմ պայքարում:

Միացյալ Նահանգներում երկու խոշոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռեմդեսիվիրը կարող է կրճատել պացիենտների բուժման ընթացքը: Ռեմդեսիվիրն ի սկզբանե ստեղծվել է Էբոլայի բուժման համար:

  • Կիսվել: